Ալիևն օկուպացված Ստեփանակերտի մասին հրամանագիր է ստորագրել


15:26 , 4 մայիս, 2024

Hraparak.am-ը գրում է․

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հրամանագիր է ստորագրել Արցախի օկուպացված մայրաքաղաքում՝ Ստեփանակերտում քաղաքային դատախազություն ստեղծելու մասին։ Այս մասին հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները՝ վկայակոչելով պետության ղեկավարի պաշտոնական կայքը։

Փաստաթղթի համաձայն՝ նախարարների կաբինետին հանձնարարվել է ձեռնարկել անհրաժեշտ միջոցներ՝ պետական հիմնարկին վարչական շենքով, սարքավորումներով, կապով, տրանսպորտային միջոցներով ապահովելու և նյութատեխնիկական այլ հարցեր լուծելու համար։