Վրաստանի ԱԳՆ. Կոբախիձեն հրաժարվել է այցելել ԱՄՆ՝ իրեն առաջադրված պայմանների պատճառով


12:19 , 3 մայիս, 2024

Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն հրաժարվել է այցելել ԱՄՆ՝ ամերիկյան կողմի կողմից իր վրա դրված պայմանների պատճառով, որոնք պահանջում էին ժամանակավորապես հետ կանչել օտարերկրյա գործակալների մասին օրինագիծը, հայտնում է երկրի ԱԳՆ-ն իր կայքում։

«Այսօր ԱՄՆ դեսպանատան կողմից հայտարարություն է տարածվել, որ Վրաստանի կառավարության բարձրաստիճան ներկայացուցիչներ են հրավիրվել ԱՄՆ, ինչից վրացական կողմը հրաժարվել է։ Այս կապակցությամբ ուզում եմ պարզաբանել, որ Վրաստանի վարչապետը հրավիրվել է ԱՄՆ՝ նախազգուշացնելով, որ մինչ այցը Վրաստանի խորհրդարանը ստիպված կլինի ժամանակավորապես դադարեցնել «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրենքի նախագծի քննարկումը։

Պայմաններով այցի անցկացումը չի համապատասխանում գործընկերային ոգուն, որը պետք է հիմնված լինի փոխադարձ հարգանքի և փոխվստահության վրա»,- ասված է ԱԳՆ հաղորդագրության մեջ։