Անազնիվ է. մեր հանրապետությունում կան մանկավարժներ, ովքեր ամիսը 25-30 հազար դրամ աշխատավարձ են ստանում. Փաշինյան


11:59 , 2 մայիս, 2024

Tert.am-ը գրում է.

ԿԳՄՍ նախարարությունն առաջարկում է՝ օժանդակության ծրագիր իրականացնել բարձրագույն կրթություն չունեցող մանկավարժների համար, որ կա՛մ փոխհատուցեն նրանց բարձրագույն կրթություն ստանալու ուսման վճարը, կա՛մ վերապատրաստմանը մասնակցելու հնարավորություն տրվի նրանց։ Կառավարության նիստին նախագիծը ներկայացրեց ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը։

Նա նշեց, որ սա հնարավորություն կտա երկարամյա ուսուցչի փորձ ունեցող, սակայն օրենքին չհամապատասխանող ուսուցիչներին ևս մեկ անգամ սեփական կրթությունը բարելավել և հնարավորություն տալ համլրեն ուսուցչի թափուր տեղերը։

«Աջակցությունը նախարարության բյուջեի շրջանակներում կլինի։ Ավելի քան 150 հոգի ցանկություն է հայտնել բարձրագույն կրթություն ստանալու, 500 ուսուցիչ ցանկություն է հայտնել մասնակցել վերապատրաստումներին»,- ասաց Անդրեասյանը։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ: