Կարծում եմ՝ «քաղաքականությամբ չզբաղվող» Հովհաննես Դավթյանին արժե պատասխանատվության ենթարկել․ Արթուր Եղիազարյան


14:12 , 30 ապրիլ, 2024

Tert.am-ը գրում է.

ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի նախկին անդամ Արթուր Եղիազարյանն անդրադարձել է երգիծաբան Հովհաննես Դավթյանի հետ կապված միջադեպին՝ նշելով, որ չի բոյկոտում վերջինի գործունեությունը։

Եղիազարյանի խոսքով՝ ինքը երբեք ներկա չի եղել ու չի էլ պատրաստվում ներկա գտնվել Դավթյանի ներկայացումներին, քանի որ կարծում է, որ դրանցում ինտելեկտուալ հումոր չի եղել ու չկա, սակայն կան քաղաքական ենթատեքստով վիրավորական հումորներ տարբեր մարդկանց հասցեին։

Ինչպես նշել է Արթուր Եղիազարյանն իր ֆեյսբուքյան գրառման մեջ, իր կարծիքով՝ «քաղաքականությամբ չզբաղվող» Դավթյանին արժե պատասխանատվության ենթարկել ազգային հավաքական շահի համար պայքարող մարդկանց «շուն» անվանելու համար։

Հիշեցնենք, որ երեկ երիտասարդներն ակցիա են իրականացրել երգիծաբան Հովհաննես Դավթյանի ներկայացման ժամանակ՝ բեմում պարզելով «Դավաճանը հանձնում է Հայաստանը» գրությամբ պաստառ։ Հանդիսատեսն ակցիան ողջունել է ծափողջույններով, բացականչել՝ «Բրավո»։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ: