Հյուսիսային Կորեան պատվիրակություն է ուղարկել Իրան


11:10 , 24 ապրիլ, 2024
Հյուսիսային Կորեան տնտեսական պատվիրակություն է ուղարկել Իրան. այս մասին գրում է Yonhap-ը՝ Հյուսիսային Կորեայի կենտրոնական լրատվական գործակալությանը հղումով։

«Արտաքին գործերի և էկոնոմիկայի նախարարության պատվիրակությունը՝ ընկեր Յուն Ջոն Հոյի գլխավորությամբ, ապրիլի 23-ին մեկնել է Փհենյանից՝ Իրան այցելելու համար»,- հայտնում է գործակալությունը։

Նախկինում Հյուսիսային Կորեայի պաշտոնյաների Իրան այցի մասին հայտարարություններ չեն եղել։