Tert.am-ը գրում է.
Ես իմ գիտակցական կյանքի ընթացքում տեսա, որ Մայր Աթոռը ինչից ասես խոսեց, բայց եկեղեցական իր հարցերից չխոսեց:
Այս ամսին այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասել է իշխանական պատգամավոր Վահագն Ալեքսանյանը:
«Օրինակ կլինի մի օր Մայր Աթոռը վեր կենա ու կուսակրոնությունից խոսի, թե չէ մեկ քաղաքական հարցերից է խոսում, մեկ ռազմական հարցերից է խոսում, մեկ «ֆեյք նյուզ» տարածում, մարդ չի իմանում դա ինչ-որ «ֆեյք նյուզ»-երով ընդդիմադիր թերթ է, թե Մայր Աթոռի պաշտոնական կայքն է: Ինչ է նշանակում, թե իբր ՀՀ-ն Տավուշի մարզից տարածքներ է, դա «ֆեյք նյուզ» է: Մայր Աթոռին մեկը լինի հարցնի հարգելի Մայր Աթոռ, Տավուշի մարզի այդ տարածքները, որ դուք նշում եք իբր Խերիմլին, Զիլ Հաջնին Տավուշի մարզի տարածք են, այդ որտեղ է գրված այդ տարածքների վարչատարածքային միավորը, այդ գյուղը, օրինակ` գյուղապետ ունեցել է, կամ կադաստրով ում է պատկանում»,- ասել է նա:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ: