Լոս Անջելեսում երեկ՝ հունվարի 15-ին, կայացել է «Էմմի 2024» 75-րդ մրցանակաբաշխությունը, որի շրջանակում պարգեւատրվել են կինոաշխարհի՝ նախորդ տարվա լավագույն ներկայացուցիչներն ու արտադրանքները:
«Իրավահաջորդները» սերիալի դերասաններ Կիրան Կալկինն ու Սառա Սնուկը արժանացել են «Էմմի» մրցանակի՝ «Լավագույն դերասան» և «Լավագույն դերասանուհի» անվանակարգերում, իսկ «Հետնորդները» հաղթել է «Լավագույն դրամատիկ սերիալ» անվանակարգում:
Ներկայացնում ենք հաղթողների ամբողջական ցուցակը:
Լավագույն կատակերգական սերիալ՝ «Արջը»:
Սահմանափակ կամ անթոլոգիական լավագույն սերիալ՝ «Beef»:
Դրամատիկական սերիալի լավագույն գլխավոր դերակատար՝ Կիրան Կալկին, «Իրավահաջորդները»:
Դրամատիկ սերիալի լավագույն գլխավոր դերասանուհի՝ Սառա Սնուկ, «Իրավահաջորդները»:
Կատակերգական սերիալի լավագույն գլխավոր դերակատար՝ Ջերեմի Ալեն Ուայթ, «Արջը»:
Կատակերգական սերիալի լավագույն գլխավոր դերասանուհի՝ Քվինտա Բրանսոն, «Սկսնակների «Էբբոթ» դպրոցը»:
Սահմանափակ սերիալի լավագույն գլխավոր դերակատար՝ Սթիվեն Յուն, «Beef»:
Սահմանափակ սերիալի լավագույն գլխավոր դերակատարուհի՝ Ալի Վոնգ, «Beef»:
Երկրորդ պլանի լավագույն դերասան դրամատիկական սերիալում՝ Մեթյու Մաքֆադյեն, «Իրավահաջորդները»:
Երկրորդ պլանի լավագույն դերասանուհի դրամատիկական սերիալում՝ Ջենիֆեր Քուլիջ, «Սպիտակ լոտոս»:
Երկրորդ պլանի լավագույն դերասան կատակերգական սերիալում՝ Էբոն Մոս-Բաչրախ, «Արջը»: