Ադրբեջանցիներն այսօր Հաթերքում խաղաղ բնակչի են սպանել. Արտակ Բեգլարյան


14:36 , 21 սեպտեմբեր, 2023

Ադրբեջանցիները ոչ միայն չեն դադարեցրել կրակը երեկ ժամը 13.00-ին,  մի քանի ժամ կրակել և շարժվել են տարբեր ուղղություններով, այլև խախտումները շարունակվել են նաև այսօր։

Այսօր առավոտյան նրանք օկուպացված Հաթերք գյուղում, նախնական տվյալով, սպանել են խաղաղ բնակչի, այժմ կրակելով շարժվում են դեպի Ստեփանակերտ։ Այս մասին X–ում գրել է Արցախի նախկին պետնախարար Արտակ Բեգլարյանը։

Ավելի վաղ Բեգլարյանը գրել էր. «Ադրբեջանը կրկին խախտել է հրադադարը և պայմանավորվածությունները։ Մինչ արցախյան պատվիրակությունը գնացել է Եվլախ՝ ադրբեջանական պայմաններով բանակցելու, նրանց ուժերը սկսել են կրակել Ստեփանակերտի վերևում՝ մտնելով այնտեղի որոշ բնակելի թաղամասեր։

Լսվում է փոխհրաձգություն»։