11:56 , 10 հուլիս, 2023
Ս.թ. հուլիսի 7-ին ՀՀ երրորդ նախագահ, ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանը ՀՀԿ կենտրոնական գրասենյակի դահլիճում ավարտական վկայականներ է հանձնել
«Անդրանիկ Մարգարյան» քաղաքական դպրոցի 6-րդ հոսքի շրջանավարտներին:
Շուրջ 70 շրջանավարտներ նախորդող ամիսների ընթացքում ունկնդրել են 50-ից ավելի բանախոսություններ քաղաքագիտության, տնտեսագիտության, իրավագիտության, միջազգային հարաբերությունների, ինչպես նաև հմտությունների զարգացման թեմաներով։
Վկայականները հանձնելուց հետո նախագահ Սարգսյանը շնորհավորել է շրջանավարտներին՝ քաղաքական դպրոցն ավարտելու առթիվ և մաղթել հաջողություններ, ինչպես նաև շրջանավարտների համար հանդես եկել բանախոսությամբ, պատասխանել նրանց հուզող հարցերին: