Տեղեկացա, որ Կիրանցում է եղել ոչ միայն Գնել Սանոսյան, այլև Կառավարության ղեկավարը։ Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց Բագրատ Սրբազանը՝ անդրադառնալով ոչ միայն տարածքային կառավարման ու ենթակառուցվածքների նախարարի՝ Կիրանց այցին։

Բագրատ Սրբազանը շեշտեց, որ Նիկոլ Փաշինյանի՝ Կիրանցում գտնվելու մասին տեղեկությունը դեռ ճշտվում է։

«Չեմ կարող հաստատել, որ դա ճիշտ է, պատասխանատվություն չեմ ուզում վերցնել, բայց որոշ տվյալներով փորձում են համոզել մի քանի կիրանցեցի արժանապատիվ մարդկանց, որ գումարային փոխհատուցում լինի։ Բայց վերստին հաստատում եմ՝ սրանք մեզ որպես ներքին տեղեկություն են եկել, ես անձնապես պատասխանատվություն չեմ ստանձնում՝ ասելու, որ դա ամբողջական ճշմարտությունն է», - նշեց նա։

Հիշեցնենք, որ այսօր վաղ առավոտից ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը գնացել էր Կիրանց՝ հանդիպելու բնակիչների հետ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել